Երևանում տների գները անցել են Մոսկվայի և Պետերբուրգի գներին. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում անշարժ գույքի գները անցել են Մոսկվայի ու Պետերբուրգի գներից: Նա բերել է իր ընկերոջ օրինակը, որ պետք է գա Հայաստան, սակայն 500 եվրոյից պակաս գիշերավարձով հյուրանոց չի կարողանում ճարել: Նա նաև նշել է՝ մնք հիմա մեծ աշխատանք ենք անում, որ կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա: «Այդ առումով աշխատում ենք թե մասնավոր ընկերությունների հետ, թե փորձում ենք ներսում ստեղծել այնպիսի ծրագիր, որը կօգնի դա անել: Կարող եմ ասել, որ տարվա սկզբից մոտ 7 հազար բնակարան, որը տարվա սկզբին դատարկ էր, արդեն մտել է շրջանառության մեջ: Դա միայն Երեւանում: Խնդիրը մասշտաբային է, մեզ պետք են ոչ թե հազարներ, այլ տասնյակ հազարներ, քանի որ մարդիկ ամեն օր դեռ գալիս են Հայաստան»,-ասաց նախարարը: