ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

Եվրամիության երկրների մի մասը Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ցույցերն իբր ճնշելու։ Սև ցուցակներում առաջարկվում է ներառել 16 անձ և կազմակերպություն: Այս մասին հայտնում է «Der Spiegel» պարբերականը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին։ Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների նախաձեռնողներն են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան: Նրանք հույս ունեն, որ ԵՄ-ի մակարդակով նոր պատժամիջոցների որոշումը կընդունվի հոկտեմբերի 17-ին՝ միավորման ԱԳ նախարարների հանդիպմանը: