Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը։ Եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, որտեղ երևում է գնդակահարությունը, ապա «դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»: «Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն տեսագրության առիթով, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը». երկուշաբթի Բրյուսելում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այդ տեսանյութի գործը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է նա ։ Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքներն ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա կդիտվի որպես ռազմական հանցագործություն և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. «Նման հանցագործությունը պետք է դատապարտվի»,- հավելել է նա: