ՌԴ-ն Հայաստանի Հանրապետության տարածքը շփոթում է Արցախի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբում Պրահայում հնարավոր է հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ի՞նչ սպասել այս հանդիպումից Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ֆոնին: Թուրքիան մշտապես հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով: «Թուրքիայի կողմից նմանատիպ հայտարարություններ միշտ էլ եղել են. արտգործնախարար Չավուշօղլուն բազմիցս հայտարարել է, որ իրենք ցանկացած քայլ հայ-թուրքական հարաբերություններում խորհրդակցում են Ադրբեջանի հետ, գործընթացը համակարգում են Ադրբեջանի հետ: Սա արդեն իսկ պարզ ցույց էր տալիս,որ Թուրքիան որևէ կերպ տրամադրված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների,որևէ ցանկություն չունի նմանատիպ ճանապարհով գնալու: Թուրքիան ամբողջությամբ առաջ է տանում Ադրբեջանի տեսակետները, որոնք բխում են նաև իր շահերից»,-այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի , Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական-քաղաքական հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: