Կլաարի գործունեությունը քաղաքական է․ Դիմելու եմ՝ ներկայացնելու ապացուցող տեսանյութեր

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութը նոր է․ «Գործ ունենք ճչացող պատերազմական հանցագործության հետ»,-նկատեց նա։ Գրիգորյանի խոսքերով՝ դա Ադրբեջանին բնորոշ ձեռագիր է։ ՄԻՊ-ը շեշտում է՝ Ադրբեջանում արդարադատություն չի գործում․ հանցանքները ոչ միայն չեն պատժվում, այլ խրախուսվում են։ Քիրստինե Գրիգորյանը նաև պատրաստվում է դիմել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրասենյակին՝ խնդրելով ներկայացնել իր գրառումն ապացուցող տեսանյութեր։