Ադրբեջանը շտապում է, քանի որ արձանագրել է՝ Հայաստանը ոտքի է կանգնում

«Կողմերը ամեն կերպ ցանկանում են իրենց ուզածն առաջ մղել, իսկ մենք շատ լավ գիտենք՝ ամեն ինչ սկսվում է բառերից և ձևակերպումներից, եթե ինչ-որ բան ուզում ես սարքել քաղաքական օրակարգ, սկզբում չակերտների մեջ ասա, հետո դա կդառնա ռեալ պոլիտիկ: Ըստ էության` միջանցք հասկացություն չկա, սա ֆեյք, սին, մտացածին օրակարգ է: Շատ կուզենայի, որ մեր մեդիատիրույթը, փորձագիտական տիրույթը անընդհատ չշրջանառի միջանցք հասկացությունը, քանի որ խոսքը ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է»,-այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը: Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակաբար ավելացնի ինքնիշխանության չափաբաժինը, ինչից հետո միայն բազմաթիվ գործընկերների կողմից փոխշահավետ, գրավիչ առաջարկներ կհնչեն: «Ժամանակն է, որ մեջքներս ուղղենք, գիտակցենք մեր ազգային շահը և քաղաքական որոշումներ կայացնենք»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: