Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին

Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին

Լիտվան պատրաստ Է արձագանքել Կիեւի խնդրանքին եւ համաձայն Է երկիր ընդունել զինապարտ Ղրիմի թաթարներին՝ նրանց կողմից ուկրաինական անձնագիր ներկայացվելու դեպքում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել Է բալթյան հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաեւասը: Ղրիմի բնակիչներին թույլատրվել Է ունենալ երկու անձնագիր՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի: «Մենք պատրաստ ենք ընդունելու Ղրիմի թաթարներին, որոնք խուսափում են իրենց նկատմամբ անարդարացի մոբիլիզացումից, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից»,-ասել Է նա: Այս որոշումը գործում Է, բայց ոչ բոլոր զինապարտների համար, այլ միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցողների: «Այդ ազգության այն անձինք, որոնք ցանկանում են մուտք գործել Լիտվա, պետք Է ներկայացնեն ուկրաինական անձնագիր»,-նշել Է Լյուբաեւասը: Ռուսական բանակ մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին իրենց երկրներ մուտք գործել թույլ տալու խնդրանքով բալթյան պետությունների, Լեհաստանի եւ Վրաստանի իշխանություններին դիմել Է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: