COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին. փորձագետ

COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին. փորձագետ

COVID-19-ի հիվանդացության նոր՝ յոթերորդ, ալիքը կարելի Է սպասել Ռուսաստանում աշնան վերջին-ձմռան սկզբին: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է բժիշկ վարակաբան Նիկոլայ Մալիշեւը: «Նախեւառաջ, այն վերջնականապես չի ավարտվի, սահուն կերպով տեղի կունենա, իսկ ձմռան սկզբին, ինչպես սովորաբար, մեզ մոտ նշվում Է շնչուղիների բոլոր ինֆեկցիաների հիվանդացության ավելացում: Կորոնավիրուսը նույնպես շնչուղիների ինֆեկցիա Է, այնպես որ, ես կարծում եմ, հաջորդ ալիքը լինելու Է աշնան վերջին-ձմռան սկզբին»,-հայտարարել Է Մալիշեւը: Ինչպես հաղորդվում Է «ստոպկորոնավիրուս.ռֆ» պորտալում, վերջին օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել Է COVID-19-ի 1528 դեպք, հոսպիտալացվել Է 159 մարդ, ապաքինվել՝ 2275-ը, 24 մարդ մահացել Է: