Ռուբեն Վարդանյանի միջոցով ՌԴ-ն Արցախում ձգտում է հասնել ավելի կառավարելի իշխանության

Արցախի Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Բարդուղ Գալստյանի կարծիքով՝ Ռուսաստանը, Արցախում ունենալով ռուսական գերակայություն, փորձելու է ունենալ նաև բացարձակ քաղաքական գերակայություն։ Նրա դիտարկմամբ՝ արդեն նկատելի է Ռուբեն Վարդանյանի մուտքը քաղաքականություն․ «Ռուսաստանն ուզում է ունենալ ավելի ղեկավարելի իշխանություն»,-«Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց նա։ Միևնույն ժամանակ խոսելով անվտանգային այլ երաշխիքների մասին՝ Գալստյանը նկատեց․ «Եթե հստակեցված չէ այլընտրանքը, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը ճիշտ չէ»։