Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է՝ արդյոք Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմվե՞լ է։ Ի պատասխան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ այսօր պիտի հանդիպի տնտեսվարողի հետ․ «Շրջայց կատարել ենք, աշխատանքները կանգնեցրել ենք»,-ասաց նա։