127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով

Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սկսել։ Անկարգությունները սկսվել են, երբ տեղի «Արեմ» ակումբը 2։3 հաշվով պարտվել է մրցակցին։ Երկրպագուները չեն դիմացել հիասթափությանը և մտել են խաղադաշտ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչը հանգեցրել է հրմշտոցի և շնչահեղձության դեպքերի։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ զոհվել է 127 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։