Քյացալ չեմ, ինչ դառնում եմ դառնամ, չեմ քինալու. խոզնավարցի տատիկներ

Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ գյուղից դուրս չենք եկել, մենք տղամարդիկ ենք եղել, ասել ենք՝ ինչ լինում է՝ լինի, տեղ չենք գնալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմում են Սյունիքի Խոզնավար գյուղի տարեց կանայք, որոնք ապրում են միայնակ, հարևաններ են: «Ախով, վախով ապրում ենք, մի փոքր դրնգոց է լինում, վախում ենք»,-ասաց տատիկներից մեկը: Նրանք նշում են, որ սեպտեմբերի 13-ի գիշերը ոչինչ էլ չեն արել. «Իի՞նչ պետք է անենք, տանը նստած ենք եղել: Էստեղ մենակ ենք ապրում: Իմ երեխաները Երևան են, իրենը՝ Քաջարան: Մենք ոչ հող ենք վարում, ոչ անասուն ենք պահում, թոշակով ապրում ենք: Ամուսնուս կորցրել եմ, երեիտասարդ տղայիս կորցրել եմ»,-ասաց կանանցից մեկը: