Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս Հայկ Բեջանյանի կարծիքով՝ 2023 թվականի բյուջեն մեկ բառով կարելի է բնորոշել առաջանցիկ։ Նրա խոսքերով՝ 2023 թվականի բյուջեի նախագծով դրված է 7 տոկոսանոց տնտեսական աճի սցենար։ Բեջանյանն ընդգծեց, որ կապիտալ ծախսերը հնարավորություն են տալիս բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը։ Միևնույն ժամանակ նա նշեց․ «Անկախ բարձր տնտեսական աճի պայմաններից, 2022 թ․-ի բյուջեն շարունակում է համարվել դեֆիցիտային Այնպես չէ, որ ավել գումար ունենք՝ չգիտենք որտեղ ծախսել»,-եզրափակեց Բեջանյանը։