Սփյուռքը պետք է ջանա, որ ագրեսոր Ադրբեջանից դուրս գան արևմտյան ընկերությունները

ԱՄՆ-ում բնակվող Սասուն Քոսյանն առաջարկում է, որ սփյուռքում աշխատանք իրականացվի, որ Ադրբեջանից արևմտյան ընկերությունները դուրս գան։ Նա նման բովանդակությամբ նախաձեռնություն է սկսել՝ ուսումնասիրելով Էդմոն Մարուքյանի հրապարակումը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քոսյանն ասաց, որ ակնկալում են երկու տեսակի ազդեցություն։ Առաջինը, որ աշխարհի լավագույն ընկերությունները հաշվի առնեն մարդկանց կարծիքը։ Երկրորդը՝ եթե տեսնում են, որ ամբողջ աշխարհում մարդիկ իրենց բրենդի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, կարող են կորցնել իրենց հաճախորդներին։ Ըստ նրա՝ երկրորդ ազդակը պետք է ավելի ազդեցիկ լինի․ «Պետք է շատ մեծ քանակություն, հազարավոր սփյուռքահայեր, Հայաստանում բնակվող հայեր պետք է միանան նախաձեռնությանը»,-ընդգծեց Քոսյանը։