Էս յանից խփվել ա, էս յանից հանվել ա․ Ինչպես է թշնամին թիրախավորել Վաղատուրը

Սեպտեմբերի 13-ի գիշերը մենք գյուղում չենք եղել, հարևանները զանգեցին, ասացին՝ խաղողը թարման այրված է, եկանք տեսանք թշնամու հարվածներից վնասվել է թոնրատունը, կրակոցների հետքեր են դարպասի վրա, արկն ընկել է թանրատան կողքը, վնասվել են սյուները, խողովակները, բեկորներից բազմաթիվ վնասված տեղեր կան, ապակիներն են կոտրվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմեց Վաղատուրի բնակիչներից մեկը՝ ցույց տալով վանսված հատվածները: «Սա իմ հայրական տունն է, այստեղ ապրելիս են եղել հորաքրոջս երեխաները, որոնք Ղարաբաղից են եկել, ամռանը թողել, գնացել են: Լավ է գնացել են, որ չգնային կարող է իրենց մի բան պատահեր»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռ որևէ փոխհատուցման մասին խոսք չկա: