Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ

Մենք դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմից հետո կարողացել ենք հենց Արցախում նկարահանումների, ուսումնասիրությունների միջոցով փաստագրել այն բոլոր խախտումները, որոնք տեղի են ունեցել: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը: «Դրանզ ուգահեռ նաև ուսումնասիրվել են նաև սոցիլական հարթակներում հասանելի տեղեկությունները, որոնք Ադրբեջանը կարծես շատ հավատարիմ իր ձեռագրին, նաև նպատակ հետապնդելով տարածել այդ սարսուռը, վախի մթնոլորտը, խուճապի մեջ պահել հանրությանը, զինվորների հարազատներին, մշտապես տեղադրում են սոցիալական հարթակներում վիդեոհոլովակներ, և այդ ամենը առավել քան բավարար էր, որ մենք փաստագրված տեղեկություններ ունենանք կատարված բոլոր խախտումների վերաբերյալ՝ սպանություններ գլխատումներ, խոշտանգման, դիակների անարգման դեպքեր, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Արդյունքը զեկույց է, որը մենք ունենք»,-ասաց նա: