Հունաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան կարևոր է հատկապես քաղաքական առումով

Հունաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կարևոր է ոչ միայն անվտանգության և պաշտպանության, այլ նաև քաղաքական առումով, միջազգային հարթակներում իրար աջակցելու դիտանկյունից: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հունաստանի «Հայաստան» կենտրոնի հիմնադիր անդամ, Եվրոպայի hայերի hամագումարի կենտրոնական վարչության անդամ Մինաս Տեր-Հովհաննիսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև այն, որ Հունաստանն ամենօրյա ռեժիմով տարբեր սպառնալիքներ է ստանում Թուրքիայից: «Այս այցը բնական այց է, պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ է Հունաստանի արտգործնախարարն այցելում Հայաստան: Հայաստանի արտաքին բազմավեկտոր քաղաքականության մաս է կազմում այս այցը... Հայաստանի այս քաղաքականություն անշուշտ նոր չէ, 1991թ. առավել կամ նվազ չափով փորձ է կատարվում վարել բազմավեկտոր քաղաքականություն, ինչը սակայն խախտվեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ մեծ շրջադարձ տեղի ունեցավ, ինչից հետո ՀՀ-ն բավական ծանր վիճակում հայտվեց թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանության, թե՛ բարոյական առումով»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: