Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․

Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում Հայաստանի ազգային թիմը ձախողվեց վերադառնալով C դիվիզիոն։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը մեր ազգային թիմը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ հաղթող էր ճանաչվել C դիվիզիոնում գրանցելով պատմական հաջողություն։ B դիվիզիոնի առաջին ենթախմբում Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր առաջին ենթախմբում Շոտլանդիայի, Ուկրաինայի և Իռլանդիայի հետ։ 6 խաղում Հայաստանի հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր, հունիսին Երևանում տեղի ունեցած մեկնարկային խաղում 1։0 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։ Այուհետև մերոնք կրեցին 5 անընդմեջ պարտություն ընդհանուր առմամբ խփելով 4 և բաց թողնելով 17 գնակ։ Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո համեմատենք Հայաստանի գրանցած արդյունքը տարածաշրջանի մյուս հավաքականների արդյունքների հետ։ Առաջին հերթին նշենք, որ հարևան երկրներից միայն Հայաստանն էր, որը ելույթ ունեցավ B դիվիզիոնում։ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը հանդես եկան C դիվիզիոնում։ Նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով B դիվիզիոնում Հայստանից բացի խաղաց միայն Ուկրաինան։ Եվ այսպես, հարևան երկրների շարքում տպավորիչ արդյունքով աչքի ընկավ Վրաստանը։ Վերջինս 4-րդ ենթախբում 6 խաղում տոնելով 5 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի 16 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Վրաստանի հետ միևնույն խմբում էին նաև Հյուսիային Մակեդոնիան, Բուլղարիան և Ջիբրալթարը։ Միակ ոչ-ոքին վրասիները խաղացել են Բուլղարայի հետ սեփական հարկի տակ մրցավեճն ավարտելով ոչ-ոքի 0։0։ Բացի B դիվիզիոնի ուղագիր նվաճելուց Վրաստանի հավաքականը հնարավորություն ստացավ նաև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու։ B լիգայի ուղեգիր նվաճեց նաև Թուրքիայի ազգային թիմը, որը ընդգրկված էր առաջին ենթախբում։ Թուրքիայի հավաքականը 6 խաղում վաստակեց 13 միավոր։ Թուրքիայի հետ միևնույն խմբում էին Լիտվան, Ֆարերյան կղզիները և Լյուքսեմբուրգ։ Թուրքերը վերջին երկու խաղում ընդամենը մեկ միավոր վաստակեցին։ Սեփական հարկի տակ Լյուքսեմբուրգի հետ 3։3 խաղալուց հետո Թուրքիան հյուրընկալվելիս 1։2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Ֆարերյան Կղզիներից։ Թուրքիայի հավաքականը ևս Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում պայքարը կշարունակի Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Ադրբեջանի ազգային հավաքականը խաղաց երրորդ ենթախմբում։ 6 խաղում ադրբեջանցիները վաստակեցին 10 միավոր զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը պահպանելով տեղը C լիգայոմ։ Այս խմբում ընդգրկված էին նաև Սլովակին, Բելառուսն ու Ղազախստանը։ Վերջինս սենսացիա մատուցելով 13 միավորով խմբում զբաղեցրեց առաջին հորզոնականը։ Վերջին տուրում Ղազխստանը Բաքվում 0։3 հաշվով զիջել էր Ադրբեջանին։ Մինչ այդ սակայն ղազախները ապահովել էին առաջին հորիզոնականը և Ադրբեջանի դեմ մրցավեճը մրցաշարային առումով որևէ նշանակություն չուներ։ Ադրբեջանցիները մինչև Ղազախստանի դեմ հանդիպումը հյորընկալվելիս 2։1 հաշվով հաղթել էին Սլովակիային։ Վերջինս հանդիսանալով խմբի ֆավորիտը ուղղակի ձախողվեց զբաղեցնելով միայն 3-րդ հորիզոնականը։ Ղազախստանի հավաքականը բարձրացավ B դիվիզիոն և փլեյ-օֆֆում կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ B դիվիզիոնի վերջին՝ 4-րդ ուղեգիրը նվաճել է Հունաստանը, որը հաղթող է ճանաչվել 2-րդ ենթախմբում։ Բացի Հայաստանի B դիվիզիոնից՝ C դիվիզիոն են նահանջել Ռումինիան և Շվեդիան։ B դիվիզիոնում էր ընդգրկված նաև Ռուսաստանի ազգային թիմը, որը հայտնի պատճառով չմասնակցեց այս մրցաշարին և ֆորմալ առումով նահանջեց C դիվիզիոն։