Ռուսների նոր հոսքը տների վարձավճարները մեծ փոփոխության չի ենթարկի

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն, անշարժ գույքի ոլորտի մասնագետ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ռուսների՝ Հայաստան նոր հոսքի հետ կապված բնակարանների վարձակալության սանդղակը մեծ փոփոխություններ չի կրի։ Ըստ նրա՝ նախապատերազմական իրավիճակում Վրաստանի անշարժ գույքի շուկան զիջում էր Հայաստանին։ Բաղդասարյանն ընդգծեց, որ անելիք ունի նաև պետությունը, որի գլխավոր դերակատարումը կարգավորիչ մեխանիզմներն են․ «Գնաճի համար միայն Կենտրոնական բանկը չէ պատասխանատու»։ Նա նաև անդրադարձավ շինարարության ոլորտին, նշեց, որ այստեղ ևս կան խնդիրներ․ «Շատ ենք հանդիպում քաղաքացիների, որ բնակարանի կանխավճար են տվել, բայց չգիտեն ինչ շինանյութով սարքած տուն է գնում»,-եզրափակեց նա։