Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն

Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն

Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Առանց արագ վերանորոգման՝ ծովի ջուրը կթափանցի խողովակներն, ինչը կոռոզիա կառաջացնի, կարծում են հրապարակման զրուցակիցները։ Ըստ օրաթերթի՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը և պետական անվտանգության մարմինները կասկածում են, որ միջադեպի պատճառը դիվերսիա է եղել։ Գազատարների հետ կապված միջադեպից հետո Գերմանիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը նավերի տեղաշարժի նկատմամբ։ Բեռլինը մտադիր է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել կարևոր ենթակառուցվածքների, երկրի ափամերձ տարածքների, հեղուկ բնական գազի ընդունման կառուցվող տերմինալների և ջրի տակով անցնող հեռահաղորդակցության մալուխների պաշտպանությանը։