Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․

Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրկին մրցավարի զոհը դարձավ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի B դիվիզիոնի վերջին խաղում մեր ազգային թիմը երեկ դրամատիկ պայքարում 2։3 հաշվով զիջեց Իռլանդիային։ Խաղավարտին հաշիվը 2։2 էր և թվում էր թե մեր ֆուտբոլիստներին կհաջողվի խփել հաղթական գնդակը։ Իռլանդիային հաղթելու պարագայում Հայաստանի հավաքականը կպահպաներ տեղը B դիվիզիոնում։ «Շատ ցավալի էր, իրոք։ Չգիտեմ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում։ Ստացվեց այնպես, ինչպես 2011-ին։ Այստեղ պետք է գնահատել թիմի արձագանքը։ Ֆուտբոլիստների հպարտությունը․․․ երբ հաշիվը 2-2 էր, դեռ բավականին ժամանակ ունեինք մեր ուզած հաշվին հասնելու համար, իսկ մրցակիցը նյարդայնացած էր։Առջևում 45 րոպե կար և մենք պետք է հավատայինք մեր ուժերին։ Ավելի շատ էինք տիրում գնդակին ու գոլային պահեր ստեղծում։ Առաջին գոլը մրցակիցը խփեց ստանդարտից, որում նա բավականին ուժեղ է, իսկ 2։0-ից հետո մենք սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակը: 2։2 հաշվի ժամանակ Խորեն Բայրամյանը նպաստավոր պահ ուներ։ Մրցակիցը հասկանում էր, որ մենք կարող ենք փոխել իրավիճակը։ Անկյունային հարված չկար։ Սա շատ պարզ է։ Ես չեմ դատում 11-մետրանոցի մասին, ես դատում եմ անկյունայինի մասին, որը չկար, վստահ եմ՝ Դուք ևս տեսել եք, որ չկար։ Այսինքն 11-մետրանոց չպետք է լիներ, որովհետև մինչ այդ չպետք է լիներ անկյունային։ Կրկնում եմ, որ չեմ հասկանում ինչ է կատարվում ամեն անգամ, երբ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Իռլանդիայում։2011-ի խաղը հայկական ֆուտբոլի պատմությունն է և ես պարտավոր եմ այն ուսումնասիրել։ Բացի այդ, այն ժամանակ մրցավարն իսպանացի էր, այսինքն, ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պարտավոր եմ ուսումնասիրել հայկական ֆուտբոլի պատմությունը։ Պատահական չէ, որ այն ֆուտբոլիստը, որի հետ 2011-ին պատահեց այդ դեպքը, այսօր մեր դարպասապահների մարզիչն է։Շնորհակալություն իմ ֆուտբոլիստներին, իսկ այն, ինչ ես ասում եմ ֆուտբոլիստներին հանդերձարանում, մնում է հանդերձարանում»,- խաղից հետո ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Փաստորեն 11 տարի անց պատմությունը ուղղակի հեգնեց Հայաստանի ազգային թիմին։ 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը ամենաթողության գնով դաշտից հեռացրեց մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ»: Երեկ ևս մեր ֆուտբոլիստները աչքի ընկան կամային բարձր հատկանիշներով։ Գրանցված հաշիվը որևէ կերպ չի արտացոլում խաղային պատկերը։ Ստեղծված իրավիճակում դժվար է չհամաձայնվել Կապառոսի հետ։ Ցավոք, ունենք այն ինչ ունենք։ Նույնիսկ այսօր մրացավարության զոհ են դառնում նույնիսկ աշխահի ուժեղագույն հավաքականները։ Նման իրավիճակիներից խուսափելու թերևս միակ ճանապարհը ուժեղ, ավելի ուժեղ լինելն է։ Մենք ունեինք հնարավորությունը Իռլանդիայի դեմ խաղից առաջ ապահովել տեղը B դիվիզիոնում, բայց․․․։ Երեկ մենք 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցինք, ինչը խայտառակ արդյունք է։ Այսօր շատ է խոսվում Կապառոսի հեռանալու մասին։ Այս խնդիրին և մեր հետագա անելիքների մասին կանդրադառնքն հաջորդիվ։