Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ազգերի լիգայի խաղարկությունում։ Քիչ առաջ մեր հավաքականը Դուբլինում 2։3 հաշվով զիջեց Իռլանդիային։ Մինչև հանդիպման 71-րդ րոպեն Հայաստանի հավաքականի խաղում ոչինչ չէր ստացվում և Խոակին Կապառոսի թիմը պարտվում էր 0:2 հաշվով։ Տանտերերի կազմից 18-րդ ու 52-րդ րոպեներին աչքի էին ընկել համապատասխանաբար Ջոն Էգանն ու Մայքլ Օբաֆեմին։ Այդուհանդերձ, մեր ընտրանին սառը ցնցուղ էր պատրաստել իռլանդացիների համար` երկու րոպեում ոչ միայն կրճատելով, այլև հավասարեցնելով հաշիվը. 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, իսկ 73-րդ րոպեին` Էդուարդ Սպերցյանը։ 83-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Խորեն Բայրամյանը, սակայն նրա հարվածը մի փոքր շեղ ընթացավ։ 87-րդ րոպեին Արտակ Դաշյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Ռադե Օբրենովիչը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, 11-մետրանոց նշանակեց Հայաստանի դարպասին։ 11-մետրանոցի հաստատումից հետո կրքերը թեժացան, ինչի արդյունքում Հովհաննես Համբարձումյանը պատժվեց կարմիր քարտով և հեռացվեց դաշտից։ Այսիպիսով Խոակին Կապառոսի թիմը Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին ենթախմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը և նահանջեց C դիվիզիոն։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի առջև խնդիր էր դրված պահպանել տեղը B դիվիզիոնում։