Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․  Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր

Հայաստանում սկսվել են iPhone 14-ի նախնական պատվերները․ Apple-ի նոր արտադրանքի հիմնական բնութագիր

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Apple-ի ամենամյա շնորհանդեսը, ընթացքում ներկայացվեց ապրանքանիշի նոր 8 արտադրանք։ Այս աշնան ամենասպասված ապրանքատեսակներից է սմարթֆոնների թարմացված շարքը՝ iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max: Սեպտեմբերի 23-ին Հայաստանում մեկնարկել են  նոր սմարթֆոնների նախնական պատվերները, իսկ դրանց վաճառքը կմեկնարկի արդեն սեպտեմբերի 30-ին։ Կարող եք նախապես պատվիրել պաշտոնական վերավաճառողներից և ստանալ 13 000 դրամ զեղչ օրիգինալ պատյանների համար: Այցելե՛ք iSpace, Mobile Centre, ZigZag, iStore, Vega, UCOM, MTS խանութ սրահներ։ Գործում է նաև վարկային համակարգ՝ 36 ամսով։ iPhone 14 և iPhone 14 Plus Արտաքին տեսք 6,1 դյույմանոց iPhone 14-ը շարունակում է թարմացված սմարթֆոնների շարքը, իսկ ահա 6,7 դյույմանոց iPhone 14 Plus-ը ապրանքանիշի նոր, «ամենամեծ» հիմնական տարբերակն է, որը չափերով նման է առաջատար Pro Max տարբերակին: Երկու նոր սարքերն էլ հասանելի են հինգ ՝ սև, սպիտակ, կապույտ, վարդագույն և կարմիր գույներով: Տեսախցիկ iPhone-ների նորացված տարբերակների ամենասպասված տեխնիկական թարմացումներն են 12 մեգապիքսել հիմնական տեսախցիկը և ցածր լույսի ներքո լուսանկարելու հնարավորությունը։ Նկարահանման ընթացքում հեռախոսը երկու անգամ ավելի լույս է կլանում, ինչը 2-2,5 անգամ բարձրացնում է նկարների որակը։ Կատարելագործվել է նաև առջևի տեսախցիկը և առաջին անգամ ավելացվել է ավտոֆոկուս ռեժիմ։ Տեսանյութի որակն ավելի բարձր է դարձել շնորհիվ Action Mode կայունացման ռեժիմի. այն թույլ է տալիս տեսանյութեր նկարահանել ակտիվ շարժման մեջ: Արդյունքում, նույնիսկ ամենաանկայուն պայմաններում նկարահանված տեսանյութերը նման կլինեն տեսանյութերի, որոնք սովորաբար նկարահանվում են կանգնակների օժանդակությամբ: iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max Արտաքին տեսք Սմարթֆոնների առաջադեմ տարբերակները՝ 6,1 դյույմանոց iPhone 14 Pro-ն և 6,7 դյույմանոց Pro Max-ը, բարելավված տեսք են ստացել Dynamic Island-ի հայեցակարգի ներդրման շնորհիվ՝ նախագծողները տեղափոխել են սենսորները և փոքրացրել առջևի տեսախցիկները, որպեսզի դրանց շուրջը հարմարավետ push- ծանուցումներ ստացվեն:  Էկրանի վերևի «կտրվածքը» փոխարինվել է ինտերֆեյսին հարմարվող փոքրիկ «կղզյակով», իսկ սարքերի կողային շրջանակները մի փոքր բարակել են։ Հեռախոսների գունապնակը համալրվել է մուգ մանուշակագույն երանգով։ Դասական գույներից առկա է՝ սև, սպիտակ և ոսկեգույն։ Ֆունկցիոնալ Pro մոդելների թարմացված տեխնիկական բնութագիրը ներառում է.
  • Նոր A16 6 միջուկանի պրոցեսոր
  • Սմարթֆոնները դառնում են 20%-ով ավելի էներգաարդյունավետ, ինչը երկարացնում է մարտկոցի կյանքը մինչև 29 ժամ:
  • Սարքի 2000 նիտ ռեկորդային պայծառությունը արևի տակ և always-on-display ֆունկցիա. Բլոկավորման էկրանը մթնում է և անցնում էկոնոմ ռեժիմի՝ էկրանին պահելով որոշ վիջեթներ՝ անգամ անջատված վիճակում։
  • Վթարի հայտնաբերման ֆունկցիա. սարքերը հագեցած են ցնցումների և բարձր ձայնի հայտնաբերման դետեկտորներով, որոնք կարող են հայտնաբերել վթարը և անհրաժեշտության դեպքում ավոմատ կերպով զանգահարել շտապօգնության ծառայություններ:
Տեսախցիկ Տեսախցիկի որակի բարելավումը 13 Pro-ից մինչև 14 Pro, թերևս, ամենամեծն է iPhone-ի պատմության մեջ՝ հիմնական տեսախցիկի վրա հայտնվել է 48 մեգապիքսել սենսոր,  ինչը 65%-ով ավել է անցյալ տարվա մոդելների համեմատ: Բարելավված լույսի զգայունություն. Թույլ լույսի պարագայում, գիշերային նկարահանումները կրկնակի պարզ են դարձել: Action Mode կայունացնող ռեժիմն ու 4K  կինեմատոգրաֆիկ ռեժիմը թույլ են տալիս ստեղծել բարձրորակ տեսանյութեր՝ անկախ արտաքին գործոններից և պայմաններից: Նոր ֆունկցիոնալ բովանդակությամբ սարքեր, լուսանկարների և վիդեո ձայնագրման ոլորտում լուրջ առաջընթացներ և օգտատերերի առավելագույն հարմարավետության  համար այլ օգտակար հնարավորություններ. Apple-ը բարձր է պահում նշաձողը՝ևս մեկ անգամ հաստատում իր վարպետությունը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում: