Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․

Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող, դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Ցավալի պարտությունից 11 տարին տարի անց Հայաստանի ազգային հավաքականը այսօր «Ավիվա» ստադիոնում մրցելու է Իռլանդիայի հետ ։ Մեր գլխավոր թիմը Խոակին Կապառոսի գլխավորությամբ ավարտում է ելույթը Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հաղթանակի դեպքում մերոնք կպահպանեն տեղը B դիվիզիոնում։ «Մեր խնդիրը հաղթելն է։ Առաջիկա խաղում մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինն այն է, որ ազատվենք այն տպավորություններից, որ ստեղծվեցինք վերջին խաղից հետո: Մենք գիտակցում ենք, որ այն մակարդակի խաղ չցուցադրեցինք, որը հարիր է Ազգային թիմին: Երկրորդ նպատակն այն է, որ կարողանանք պահպանել մեր տեղն այս խմբում, որը բավականին բարդ է: Սակայն հասնել վերջին խաղին և ունենալ տեսական շանսեր տեղը պահպանելու համար, անգամ իմանալով, որ Իռլանդիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է ու խաղում է իր հարկի տակ, կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին»,- նախախաղային մամուլի ասուլիսում նշել է Կապառոսը: Իրականում Ինչ է փոխվել 2011 թվականին կայացած Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականում։ Ուշագրավ մի դրվագ։ Հունիսին Երևանում կայացած Իռլանդիայի դեմ հանդիպմանը Խոակին Կապառոսը ազգային թիմ հրավիրեց «Արարատում» ելութ ունեցող Հրայր Մկոյանին։ Վերջինս այս պահին հավաքականում գտնվող միակ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է 11 տարի առաջ «Ավիվա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիման։ Հավաքականում է նաև Բերեզովսկին, որը դարպասապահների մարզիչն է։ Անդրադառնանք թերևս դարպասապահների խնդիրն։ Այսօր մեր հիմնական դարպասապահը 36-ամյա Դավիթ Յուրչենկոն է։ Հավաքականում են նաև Ստանիսլավ Բուչնևը և Արսեն Բեգլարյանը։ Կարո՞ղ ենք ասել, որ Իռլանդիայի դեմ խաղից 1 տարի անց լուծվել է դարպասապահի խնդիը։ Բերեզովսկու կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականն ըստ էության դարպասապահ չի ունեցել: Կարելի է առանձնացնել թերևս Գևորգ Կասպարովին, որը ևս ավարտել է կարիերան: Այո Դավիթ Յուրչենկոն հուսալի դարպասապահ է, բայց հաշվի տարիքը, նրա հետ հույսեր կապել չի կարելի։Յուչենկոյից առաջ ընտրական վերջին երկու շրջափուլերում մեր ազգային հավաքականի խայտառակ ելույթի գլխավոր պատճառներից մեկը հենց դարպասապահ չունենալն էր: Յուրչենկոն իր հերթին կոպտագույն սխալ թույլ տվեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում։ Այդ սխալի պատճառով հանդիպումն ավարտվեց 1։1 և կորցնելով կարևոր 2 միավոր թուլացրինք դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Ինչ վերաբերվում է վերը նշված մյուս դարպասապահներին, ապա նրանք կայուն և հուսալի խաղով մեղամ ասած աչքի չեն ընկել։ Արձանագրենք թրեևս հետևյալը․ 11 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվել լուծել հավաքականի գլխավոր խնդիրներից մեկը։ Ցավալի է նաև, որ հորիզոնում չի նկատվում ան դարպասապահը որը կփոխարինի Յուրչենկոյին։ Իսկ ինչ վիճակում է առաջիկա հանդիպմանը ներկայանալու Իռլանդիան։ Ինչևէ, այսօր կայանալիք հանդիպմանը խաղադաշտում կտեսնենք թիմի առաջատարներ Վարազդատ Հարոյանին և Էդուարդ Սպերցյանին։ Նրանք որակազրկման պատճառով բաց էին թողել երեք օր առաջ Երևանում տեղի ունեցած Ուկրաինայի դեմ մրցավեճը։ Այո վերջին հանդիպումից հետո բոլորս ենք հիասթափված, բայց․․․։ 11 տարից անց մենք ունենք Դուբլինում մեծ ռևանշի հասնելու։ Այս տարվա հունիսին Երևանում հաղթելով 1։0 հաշվով մենք հասանք մասնակի ռևանշի։ Եկել է մեծ ռևանշի ժամանակը։