Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից

Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի շրջանակներում Երևանում ընդունեց Ուկրաինայի հավաքականին: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 21-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսանդր Տիմչիկը, ով մոտ տարածությունից գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին Ուկրաինայի նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց զարգացնել ունեցած առավելությունը և խփել նաև երկրորդ գնակը: 57-րդ րոպեի գոլի հեղինակ դարձավ Զուբկովը: 12 րոպե անց Ուկրաինան խփեց նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդակները (գոլերի հեղինակ` Դովբիկ դուբլ, Ինատենկո): Հայաստան-Ուկրաինա` 0:5: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի սեպտեմբերի 27-ին` մրցելով Իռլանդիայի հավաքականի հետ: Այդ խաղով ազգային ընտրանին կեզրափակի պայքարը Ազգերի լիգայի որակավորման փուլում: Մինչ այս կայացած խաղերում Հայաստանի հավաքականը կրել է 3 պարտություն և մեկ խաղում է միայն հաղթել: