Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․

Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի 5-րդ տուրում սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կհուրընկալի Ուկրաինային։ Հիշեցնենք, որ այս թիմերի միջև այս տարվա հունիսին Լեհաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ուկրաինացիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Որակազրկման պատճառով առաջիկա հանդիպումը բաց կթողնի թիմի ավագ Վարազդատ Հարոյանը, ինչպես նաև առաջատար կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանը։ Լուրջ կորուստ ունի նաև Ուկրաինան։ Հայերի դեմ հանդիպմանը չի մասնակցի թիմի առաջատարներից, Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։ Վերջինս հավաքականին չի միացել վնասվածքի պատճառով։ Երևան ժամանելուց առաջ Ուկրաինայի ազգային թիմը Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում երեկ հյուրընկալվել է Շոտլանդիային։ Հանդիպմնան 70-ից 87-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում խփելով երեք գնդակ դաշտի տերերը նոկաուտի են ենթարկել Ուկրաինային և առավելության հասել 3։0 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Շոտլանդիան 9 միավորով գլխավորեց առաջին ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Ուկրաինայի հավաքականը 7 միավորով երկրորդն է։ 4-րդ հորիզոնականում գտնվող Իռլանդիայի ազգային թիմն ունի 4 միավոր, իսկ մեր հավաքականը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ միակ հաղթանակը մեր հավաքականը տարել է հունիսին Էդուրդ Սպերցյանի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում ենթախմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները հնարավորություն կստանան նաև պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։ Ինչ խոսք մեր հավաքականի առաջին տեղի համար պայքարելն իրատեսական չէ, բայց Խոսկին Կապառոսի թիմի կարող է փորձել պահպանել տեղը B դիվիզիոնում։ Դրա համար անհրաժեշտ Երևանում դրական արդյուք գրանցել ուկրաինացիների դեմ մրցավեճում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը վերջին հանդիպումն է անցկացնելու Ազգերի լիգայում Դուբլինում հյուրընկալվելով Իռլանդիային։ Այս պահին սակայն կենտրոնանք Երևանում կայանալիք առաջիկա հանդիպման վրա։ Ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի ազգային թիմը։ Այս պահին Ուկրաինայի հավաքականում գտնվող 23 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ 183 միլիոն եվրո։ Ուկիաինայի ամենաթանկ ֆուտբոլիստ այս պահին Ռուսլան Մալինովսկին է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլոն եվրո։ Նշենք սակայն, որ հավաքականին չիմացած Զինչենկոյի տրանսֆերը 32 միլիոն եվրո է։ Ուկրաինայի ազգային թիմում չկա մեկ միլիոն եվրոյից պակաս տրանսֆերային արժեք ունցող գեթ մեկ ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականում այս պահին գտնվող 26 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը մոտ 28 միլիոն եվրո է։ Մեր հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը Էդուրդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է։ Ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։ Մեր ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը եզրափակող գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որի տրանստերային արժեքը 2․5 միլոն եվրո է, չի հրավիրվել ազգային թիմ։ Ինչևէ սեպտեմբերի 24-ին կկայանա hայ-ուկրաինական ֆուտբոլային 10-րդ դիմակայությունը։ 1997-2022 թթ․ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներն աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական շրջափուլերում ինչպես նաև Ազգերի լիգայում անց են կացրել 9 հանդիպում։ Դրանցից 6-ն ավարտվել է Ուկրաինայի հաղթանակով, իսկ 3 խաղում գրանցել է ոչ-ոքի։ Լիահույս ենք, որ 10-րդ խաղում մեր հավաքականին կհաջողի առաջին հաղթանակը տանել ֆուտբոլային հակամարտությունում։