Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում. WP

Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում. WP

Օգոստոսի 18-ին առնվազն երկու մարդ Է զոհվել ԱՄՆ-ի Ուոթսոնվիլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) աօդանավակայանում վայրԷջքամուտի ժամանակ երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետեւանով: Այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը: Վարչության տեղեկատվությամբ՝ երկշարժիչ Cessna 340-ում գտնվել Է երկու մարդ, մինչդեռ միաշարժիչ Cessna 152-ում եղել Է միայն օդաչուն: Քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են մի քանի զոհվածների մասին, սակայն հայտնի չԷ, թե կան արդյոք ողջ մնացածներ: Թերթը նշում Է, որ գտնին գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: