Ֆրանսիական դատարանը կալանավորել է մոլդավացի օլիգարխի անշարժ գույքը

Ֆրանսիական դատարանը կալանավորել է մոլդավացի օլիգարխի անշարժ գույքը

Ֆրանսիական Տոնոն-լե-Բեն քաղաքի դատարանը, Մոլդովայի դատախազության պահանջով, կալանք է դրել օլիգարխ, Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկին պատկանող անշարժ գույքի վրա: Այս մասին հինգշաբթի հայտնել են Մոլդովայի կազմակերպված հանցավորության և հատուկ գործերի դեմ պայքարի դատախազությունից։