Սփյուռքը պետք է ներգրավվի հայաստանյան բոլոր պետական կառույցներում

Հոկտեմբերի 28-31-ին Երևանում հրավիրված Հայաստան-Սփյուռք համաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտոր /Բեյրութ/ Ավետիս Դաքեսյանը: Դաքեսյանի խոսքով՝ Սփյուռքը պետք է ներգրավվի հայաստանյան բոլոր պետական կառուցների մեջ․ «Չունենք գազ և նավթ, բայց ունենք 7 միլիոնանոց Սփյուռք․ հայրենիքը չի կարող մեզ անտեսել: Սփյուռքի ներգրավվածությունը ՀՀ պետական կառավարման համակարգում պետք է լինի օրենքով: Սփյուռքի ներսում ավանդական երեք կուսակցությունների միջև կան հակասություններ․ երկուսը հարգում են հայ ժողովրդի կամքը»: