Գործ չանել սիրում են բոլոր պաշտոնյանները․ Հայաստանի ատրակցիոնները ևս վատ վիճակում են

Գործ չանել սիրում են բոլոր պաշտոնյանները․ Հայաստանի ատրակցիոնները ևս վատ վիճակում են

Հայաստանում գործող ատրակցիոնների մեծամասնությունը գտնվում է շատ վատ վիճակում, դրանք վտանգավոր են օգտագործման համար և հին։ Եղածներից շատերը մնացել են նախորդ դարից և մինչ օրս ո՛չ դուրս են բերվում գործունեությունից, ո՛չ նորոգվում են, ո՛չ էլ թարմացվում։ Ցավալի, որ այս ամենին Կառավարությունը ևս ուշադրություն չի դարձնում, նույնիսկ այս մասին քննարկումներ չեն արվում։ Ծնողներն էլ իրենց երեխաների հետ գնում են այգի, նրանց նստեցնում ատրակցիոններ՝ չիմանալով, թե դրանք ինչպիսի վիճակում են գտնվում և այն, որ ոչ-ոք խնդրին ուշադրություն չի դարձնում ու չի զբաղվում դրանով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այդ ոլորտում ունենք անվտանգային խնդիրներ և ցավալի է, որ մենք նմանատիպ ոլորտների անվտանգային խնդիրների մասին հիշում ենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան է պատահում, նմանօրինակ դեպքերից է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթունը, որից հետո սկսեցինք մտածել ու քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Կամայական ոլոտում կարելի է իրականացնել հսկողություն, սահմանել չափորոշիչներ ՝ ստեղծելու համար անվտանգային միջավայր, որպեսզի որևէ դժբախտ պատահար տեղի չունենա և նոր չսկսենք մտածել սույն ոլորտի խնդիրների կարգավորման մասին։ Ցավոք սրտի, այս մասին ավելի շատ խոսվում է, քան որևէ հստակ քայլեր իրականացվում։ Կառավարության նիստում շարունակ քննարկվում է օրերս տեղի ունեցած պայթունը և այլ լուրջ խնդիրների ուշադրություն չի դարձվում, այնպես, ինչպես «Սուրմալու»-ում առկա խնդիրները մատնեցին անուշադրության ու հանգեցրին նման անդառանալի ու ծանր հետևանքների։ Մենք անվտանգային ոլորտի հարցերը միանգամից չենք քննարկում ու լուծումներ չենք տալիս։ «Գործ չանել սիրում են բոլոր պաշտոնյաները, քանի որ իրենց աշխատավարձը կախված չէ իր կատարած աշխատանքից, դրա համար էլ առաջ են գալիս նման մի շարք լրջագույն չլուծված խնդիրներ»,- նշում է մեր զրուցակիցը։ Այնտեղ, որտեղ չկա անվտանգության կանոնների խիստ պահպանում, ապա այդտեղ մի օր մի բան լինելու է միանշանակ։ Փաստ է, որ վերջերս տեղի ունեցած պայթունից առաջ խոսվեր դրա վտանգների մասին, կանխատեսելիության  և այլնի մասին, մարդկանց մոտ դա տարօրինակ կերպով կընկալվեր, կզարմանային, իսկ հիմա, երբ, ցավոք սրտի, դեպքը տեղի է ունեցել՝ այդ մասին խոսում ու քննարկում է՝ թե՛ հասարակությունը, թե՛ Կառավարությունը։ Պիպոյանի խոսքով՝ ներկայիս գործող նոր ատրակցիոնների անվտանգ լինելու մասին խոսելն էլ հնարավոր է միայն փորձաքննությունից հետո, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն անկախ այդ ամենից՝ այն, որ անվտանագային վերահսկողություն չկա՝ փաստ է։ Դժվար է ասել՝ ոլորտում բարեխղճություն որքանով կա։ Իհարկե, կարող ենք գտնել ներկայումս թե՛ անվտանգ, թե՛ վտանգավոր ատրակցիոններ, սակայն պետք է ոլորտին և առկա խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնել ու լուծումներ տալ։