Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 հոգի տեղում մահացել է․ ԼՂ ԱԳՆ

Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 հոգի տեղում մահացել է․ ԼՂ ԱԳՆ

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր առավոտյան իրար են բախվել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի վարորդ Ի․Յ-ի վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի վարած «ՎԱԶ- 2107» ավտոմեքենաները, 4 կին տեղում մահացել է, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում։ «ՎԱԶ- 2107»-ի 26-ամյա վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափողվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ նրա ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են, - ասված է հաղորդագրությունում։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի Քննչական կոմիտեն։