Եթե կանոնակարգը ենթադրում է, որ խաղաղապահները պետք է կրակեն, ես հասկանում եմ՝ ինչու է Մոսկվան դեմ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա 2022 թվականի սեպտեմբերին․․․ հանկարծ հայտնեց թուրքական լրատվականներից մեկը։ Արտահոսք էր սա, թե ապատեղեկատվություն, սակայն հայկական բոլոր լրատվականները արտատպեցին լուրն ու այն տարածվեց կայծակնային արագությամբ։ Ժամ չանցած արձագանք եղավ մեր ԱԳՆ-ից։ ԱԳՆ խոսնակ Վահան հունանյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ  հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Վերջինս մասնավորապես ասել է, մեջբերեմ․ «Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք».- ասաց Վահան Հունանյանը։ Սա, իհարկե, կարող էր լինել պարզունակ վրիպում, որ կարող էր թույլ տալ թուրքական հեռուստաալիքը, որը հայտնել էր հանդիպման մասին լուրը։ Սակայն, թե ինչ զգայուն ենք մենք արձագանքում նման նորություններին՝ առնվազն զարմանալի է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կոմերսանտ» թերթի թղթակից Կիրիլլ  Կրիվոշեեվի հետ: