Վիետնամն ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ Է արել չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում

Վիետնամն ԱՄՆ-ին եւ Չինաստանին կոչ Է արել չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում

Վիետնամը կողմերին կոչ Է անում դրսեւորելու զսպվածություն եւ չբորբոքելու լարվածությունը Թայվանի նեղուցում: Այդ մասին հայտարարել Է արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Լե Թի Թու Հանգը, օգոստոսի 12-ին հաղորդել Է Վիետնամի լրատվական գործակալությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հավաստել Է Թավանի հարցի շուրջ Հանոյի հետեւողական դիրքորոշումը, որը, նրա խոսքով, հստակորեն արտացոլված Է համատեղ փաստաթղթերում, որոնք ստորագրվել են Վիետնամի եւ Չինաստանի ղեկավարների բարձր մակարդակով փոխադարձ այցերի ժամանակ: «Անշեղորեն հետեւելով «մեկ Չինաստանի» սկզբունքին՝ Վիետնամը հուսով Է, որ շահագրգիռ կողմերը կդրսեւորեն զսպվածություն, չեն բորբոքի լարվածությունը Թայվանի նեղուցում, ակտիվորեն կնպաստեն խաղաղությանը, կայունությանը, համագործակցությանը եւ զարգացմանը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել Է Լե Թի Թու Հանգը: Նրա խոսքով՝ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Չինաստանը Վիետնամի կարեւոր գործընկերներն են: Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններն ազդում են խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա գլոբալ մասշտաբով: «Վիետնամը ցանկանում Է, որ երկու երկրները պահպանեն առողջ եւ կայուն հարաբերություններ եւ բոլոր տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իր կոմից Վիետնամը կշարունակի առաջ տանել հարաբերությունները երկու երկրների հետ, որոնք հիմնված են անկախության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա՝ ի բարօրություն մարդկանց, հանուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»,- ընդգծել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: