Հնդկաստանում գետի վրա նավ է շրջվել, 20 մարդ մահացել է

Հնդկաստանում գետի վրա նավ է շրջվել, 20 մարդ մահացել է

Առնվազն 20 մարդ է զոհվել Հնդկաստանի կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգում՝ Յամունա գետում՝ նավի շրջվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վթարի պահին նավի մեջ եղել է մոտ 30 մարդ։ Վթարի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ողբերգության զոհերի թիվը կարող է աճել՝ նշել են արտակարգ իրավիճաի ծառայությունները։