Գերմանիայում 34 մարդ տուժել է՝ կառուսել գնացքների բախման հետևանքով

Գերմանիայում 34 մարդ տուժել է՝ կառուսել գնացքների բախման հետևանքով

Գերմանիայի Գյունցբուրգ քաղաքի Legoland զվարճանքի պուրակում կառուսել գնացքների բախման հետևանքով առնվազն 34 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Նշվում է, որ տուժողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում է երեք ուղղաթիռ, ինչպես նաև շտապօգնության 15 մեքենա։ Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։