ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով

ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով

Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից: «ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», - նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: