Վախենալուն հետո կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն

ՌԴ-ն Ուկրաինայում արնաքամ է լինում, ինչն էլ շտապեցնում է Պուտինին ու Ալիևին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը: Շիրինյանը կարծում է, որ Ռուսաստանի ջախջախումից է կախված իրավիճակի փրկությունը. «Վերջին սադրանքների հետևում Ռուսաստանն է: Շտապ մոբիլիզացիա է պետք, վախենալուն հետո կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն: Իրանը Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում. մեր անվտանգային շահերը նույնական են: Ռուսաստանը շտապում է Ադրբեջանի ձեռամբ միջանցք ստանալ»: Շիրինյանի խոսքով` Հայաստանը պրեսսինգի տակ է, հետո Մոսկվան կույսի դեմքով կարդարանա. «Պաշտոնական դաշնակցի դավադրություն է: Իրանը պետք է նախաձեռնողականություն դրսևորի»: Շիրինյանը կարծում է նաև, որ Հնդկաստանի հայտնվելը տարածաշրջանում Մոսկվային շտապեցրին. «Հնդկական զենքը մեզ փրկելու է. Ոխերիմ բարեկամը որոշել է մեր սահմանին զորաշարժ անել»: