Շոլցը արդարացված չի համարում ռուսաստանցիների մուտքի արգելքը Եվրոպա

Շոլցը արդարացված չի համարում ռուսաստանցիների մուտքի արգելքը Եվրոպա

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլոֆ Շոլցը թերահավատորեն է վերաբերում ռուսաստանցիների՝ Եվրոպա մուտք գործելու ընդհանուր արգելքի սահմանմանը, օրինակ, որպես զբոսաշրջիկ։ Ելույթ ունենալով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը «Պուտինի պատերազմն է», և ԵՄ-ն արդեն բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահին մոտ կանգնած մարդկանց դեմ: «Մենք կշարունակենք դա»,- շեշտել է Շոլցը՝ բոլոր ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների սահմանումը, սակայն, համարելով չարդարացված քայլ: