Շինարարական այս բումը ցույց է տալիս՝ երկիրը շնչում է

Կառավարության կողմից խնդիր է դրված տնտեսական հնարավորությունները ավելացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը: Անդրադառնալով գնաճին, տնտեսագետը նկատեց. «Գնաճը տնտեսության վրա ունի նաև սոցիալական լուրջ ազդեցություն. Աղքատության մակարդակն է բարձրանալու:Այն շերտերը, որոնք խոցելի են, պետք է այլ քաղաքականություն իրականացնել:Անվերջ չենք կարող փոխարժեքը նվազեցնել. Ներկա քաղաքականությունը ճիշտ է մշակված»: Ինչ վերաբերում է շինարարական բումին, ապա ըստ տնտեսագետի` շինարարության մեջ ունենք աշխատանքի ամենաբարձր արտադրողականությունը. «Շինարարությունը երկարաժամկետ ներդրում է, որից բյուջեի եկամուտներն են ավելանում: Եթե կա շինարարություն, կա ապագա. Շինարարական այս բումը ցույց է տալիս` երկիրը շնչում է»: