Եթե հայերին Պուտինը ստիպողաբար ուղարկի Ուկրաինա, թող գերեվարվեն

Օգոստոսի 8-ին և 9-ին ՀՀ դեսպան Վ. Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան/Կիև/ Մարատ Հակոբյանի հետ: Հակոբյանի կարծում է, որ դեսպանի այցը Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր ցույց է տալիս Երևանի պաշտոնական դիրքորոշումը․ «ՀՀ դեսպանի այցը Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր շատ կարևոր է և ոգևորող»: Վերլուծաբանի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պատերազմում 40 հայ է զոհվել․ «Մարիուպոլում զոհերի թիվը շատ են, որը պարզ կլինի դեօկուպացիայից հետո»: Հակոբյանը վստահ է․ «Հայ մարդը չի կարող լինել Պուտինի բանակի զինվոր, որը ահաբեկչական պատերազմ է վարում: Հայ համայնքը պետք է ամեն ինչ անի,որ չներգրավվի Պուտինի բանակում: Եթե հայերին Պուտինը ստիպողաբար ուղարկի Ուկրաինա, թող գերի հանձնվեն և ասեն, որ հայ են»: