Աղավնոն ու Բերձորը մեր պորտալարն է, եթե կտրենք չենք ունենա Սյունիքը

Աղավնոն ու Բերձորը մեր պորտալարն է, եթե կտրենք չենք ունենա Սյունիքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
Պետրոսյանի փոխանցմամբ՝ մինչ այսօր Աղավնոյում որևէ մեկը չի լքել իր տունը․ «Աղավնոյում մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով: Ռուս խաղաղապահները ավելի են խստացրել հսկողությունը: Աղավնոյի շուրջ վտանգավոր զարգացումներ են, որևէ մեկը իր տունը չի լքել: Աղավնոն ու Բերձորը մեր պորտալարն է, չենք կարող հանձնել: Եթե կտրում ենք պորտալարը, չենք ունենա Սյունիքը: Եթե չենք դիմադրում, կորցնում ենք մեր կենսունակությունը»:
Պետրոսյանի խոսքով՝ այսօր մենք երկընտրանքի առաջ ենք՝ կամ պահում ենք Աղվանոն ու Բերձորը, բեկում իրադարձությունների ընթացքը, կամ հանձնում ու արագացնում մեր անկումը: