Ֆրանսիական Բորդոյում երրորդ օրն է պայքարում են անտառային հրդեհների դեմ

Ֆրանսիական Բորդոյում երրորդ օրն է պայքարում են անտառային հրդեհների դեմ

Ավելի քան 1000 հրշեջ արդեն երրորդ օրն է՝ պայքարում է «Հրեշ» անվամբ հրդեհի դեմ, որը մոլեգնում է Ֆրանսիայի գինեգործության կենտրոն Բորդոյի մերձակայքում։ Ֆրանսիական Ժիրոնդա դեպարտամենտի շրջանում բռնկված հրդեհը, որը Ֆրանսիայում բռնկված մի քանի խոշոր հրդեհներից մեկն է, հազարավոր մարդկանց ստիպել է լքել իրենց տները։ Ոչնչացել է ավելի քան մեկ տասնյակ գույք, այրվել է 6800 հա անտառ: