ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջան-ԵՄ նոր գազային համաձայնագիրը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջան-ԵՄ նոր գազային համաձայնագիրը

«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրված գազի ներմուծման համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին». այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը: «Չենք կարծում, որ նման ոլորտային փաստաթուղթը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փետրվարի 22-ին կնքված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին»,- ասել է ռուս պաշտոնյան: Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչպես և ում հետ զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում: