ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի հարցին

«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա». ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ, կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Ղարաբաղի և Հայաստանի կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ»,- հիշեցրել է Նեչաևը: «Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնել է դիվանագետը՝ նշելով, որ քննարկումների մանրամասները չի կարող հայտնել: Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Նեչաևը նշել է. «Խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն»: