Դատարանն ինքը պետք է ձգտի անկախության, բայց ավանդույթները թույլ չեն տալիս

ԲԴԽ-ում ևս մեկ անգամ տեղի կունենա խորհրդի նախագահի ընտրություն, այս գործընթացը շարունակվելու է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, հավելելով՝ ժամանակը ցույց կտա, թե ԲԴԽ խորհրդի նախագահի չընտրվելը միտումնավոր է, թե ոչ : Անդրադառնալով Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրությանը՝ Բեքմեզյանը նշց․ «Մոնտաժված ձայնագրության վերաբերյալ դատողությունները վտանգավոր են: Ջհանգիրյան-Վարդազարյան խոսակցության բովանդակությունը աղճատված է»: Բեքմեզյանը կարծում է, որ կոռումպացված դատավորից ազատվելու համար պետք են իրավական հիմքեր․ ԲԴԽ-ն այդ շղթայի վերին օղակն է․ «Եթե պետությունը ուզում է բարեվարքությունը ստուգվի, պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ստոգող մարմնի աշխատակազմի հնարավորություններին: Եթե իշխանությունը ցանկանում է ունենալ անկախ դատական համակարգ, կարող է հասնել դրան: Կլանային համակարգերը հնարավորություն չեն տալիս դատարաններին զարգանալ, քանդում է դատական իշխանությունը․ սա պետք է բացահայտվի: Դատական անկախության վրա ազդում է դատավորների կողմից քաղաքական կախվածությունը»: