Փաշինյանին հեռացնելու կոչ անողները Հայաստանը անկախ չեն պատկերացնում

Պարտության անիվը ինչպես են կանգնեցնելու, Հայաստանի ապագան չի որոշվում Հայաստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը: Նրա խոսքով՝ օնչ կլինի մեզ հետ վաղը՝ չի որոշում ոչ Փաշինյանը, ոչ ընդդիմությունը․ «Որևէ մեկից հստակ չի ասվում՝ ինչ ենք ուզում»: Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի համախմբման կոչին, Սահակյանը նկատեց․ «Երբ ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ համախմբվել, կուսակցությունից դուրս եմ գալիս: Երբ Ռուբեն Վարդանյանը համախմբման կոչ է անում, ուրեմն այլևս չպետք է ներկայացնի «Ապրելու երկիրը»: Փաշինյանին հեռացնելու կոչ անողները Հայաստանը անկախ չեն պատկերացնում»: Սահակյանի բնորոշմամբ՝ Հայաստանը դարձել է հոգեբուժարան բաց երկնքի տակ: