Երբ սենսացիան իրատեսական է․ Ինչ պետք է ապացուցի «Փյունիկն» այսօր

Երբ սենսացիան իրատեսական է․ Ինչ պետք է ապացուցի «Փյունիկն» այսօր

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում այսօր Երևանի «Փյունիկը» կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին խաղում գրանցել էր գոլազրուկ ոչ-ոքի։ Այս արդյունքը շատերի համար անակնկալ էր։ Բուքմեյքերները բացահայատ ֆավորիտ համարելով ռումինական թիմին վստահ էին, որ երևանյան մրցավեճում հյուրերը հեշտ հաղթանակ կտանեն։ Կհաջողի՞ այսօր մեր թիմին սենսացիա մառուցել և Չեմպիոնների լիգայի դուրս մղել կարգով մի քանի անգամ ավելի բարձր թիմին։ «Մենք գտել ենք Կլուժի թույլ կողմերը: Մենք դա պետք է օգտագործենք սակայ հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել: Իհարկե, «Կլուժի» ուժեղ կողմերն ավելի շատ են ու մեր գլխավոր առաջադրանքը դրանք չեզոքացնելն է։Մենք «Փյունիկն» ենք, որը ներկայացնում է մեր ազգը, մեր երկիրը։ Այստեղ գտնվելն արդեն իսկ համարում եմ ամենամեծ մոտիվացիան, քանի որ հանդես ենք գալու մեր երկրի համար։ Ռումինիայում պետք է ցույց տանք, թե ինչպիսին է հայկական ֆուտբոլը։ Դա մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մեկ շաբաթում պետք է առաջընթաց ունենանք, որովհետև նախկինում ընկերական խաղեր չէինք անցկացրել և այդ առումով մեզ համար դժվար էր։ Հիմա յուրաքանչյուր մարզում առաջընթաց է ապահովում «Փյունիկին»։ Կարծում եմ՝ ավելի լավ վիճակում կլինենք, քան սեփական դաշտում անցկացրած խաղում։ Վերլուծելով «Կլուժի» հետ առաջին խաղը՝ հասկացել ենք, որ պետք է թիմային աշխատանքով դրսևորենք մեր խաղն առաջին գծում։ Պաշտպանությունում և հարձակման գծում պետք է հիմնվենք ոչ թե անհատական գործողություններին, այլ թիմային խաղին։ Հիմնվում ենք համակարգային աշխատանքին, որի շնորհիվ ուզում ենք արդյունքի հասնել»,- նախախաղային մարզման ժամանակ ասած «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Վերլուծելով Երևանում կայացած հանդիպումը հարկ ենք համարում անել մի քանի կարևոր արձանագրում։ Մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկից» հեռացել էին միանգամից 10 ֆուտբոլիստներ։ Այո կարճ ժամանակում Հայաստանի չեմպիոնը համալրվեց նոր ֆուտբոլիստներով, բայց․․․։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկի» այսպես ասած կեսը նորեկներ էին։ Բնական է, որ Հայաստանի չեմպիոնի մոտ կար խաղացվածության և փոխհամագործակցության խնդիր։ Մեր ֆուտբոլիստները դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից։ Խնդիրներ կային նաև դաշտի կենտրոնում։ Նման գործիքակազմով սակայն ռումինական բավական ուժեղ թիմի հետ ոչ-ոքի արդյունքը պետք է համարել բավարար։ Եղիշե Մելիքյանը նախընտրել էր, բալանսավորված՝ միևնույն ժամանակ զգուշավոր մարտավարություն։ «Փյունիկը» մեծ ուժեղ չէր գործադրում գորհները զարգացնելիս։ Ընդունենք, որ սեփական հարկի տակ պարտությունը գործնականում կզրկեր դիմակայությունում հաղթելու հնարավորությունից։ Առաջին խաղն ու արդյունքը ցույց տվեց սակայն, որ «Կլուժը» անհաղթահարելի մրցակից չէ։ «Փյունիկն» ունի հնարավորություն այսօր հաջողության հասնելու։ «Կլուժի» գլխավոր մարզիչ Դա Պետրեսկուն Երևանյան խաղից առաջ հանդես էր եկել ըստ էության աղմկահարույց շեշտադրումներով։ Պետրեսկուն նշել էր, որ իրենք մրցելու են մի երկրի չեմպիոնի հետ, որի ազգային ընտրանին հաղթել է Ռումինիային: «Մեծ ճնշման տակ ենք եղել, նույնիսկ երբ խաղացել ենք մեզնից ավելի լավ թիմի հետ: Միշտ եղել ենք ֆավորիտ մամուլի աչքերում: Այսպես է Ռումինիայում: Ռումինական ֆուտբոլն աղետալի վիճակում է: Վերջին հինգ տարում ոչ ոք ոչինչ չի արել, միայն թերևս «Կլուժը»: Ոչ հավաքականի, ոչ ակումբային մակարդակում: Եթե խաղում ենք մի երկրի չեմպիոնի հետ, որի հավաքականը հաղթել է Ռումինիային, ապա նրանք են բացահայտ ֆավորիտը:Մի մոռացեք այդ մասին, բայց մենք մոռանում ենք»,- ասել էր ռումինացի մասնագետը։ Եկել է ժամանակը ցույց տալու, որ «Փյունիկն» իսկապես ֆավորիտ է և արժանի է պայքարից դուրս թողնելու «Կլուժին»։ Այսօրվա խաղում բուքմեյքերները «Կլուժի» հաղթանակի համար սահմանել են 1․22 գործակից։ Ոչ-ոքի գնահատված 5․25, իսկ «Փյունիկի» հաղթանակը՝ 9 գործակցով։ «Կլուժ»-«Փյունիկ» հանդիպումը սկսկսվի Երևանի ժամանակով 22։30-ին և կցուցադրվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։