«Արարատ»-«Շկենդիյա» հանդիպումը կսպասարկեն ուկրաինացիները

«Արարատ»-«Շկենդիյա» հանդիպումը կսպասարկեն ուկրաինացիները

Հուլիսի 14-ին, 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության «Արարատ» - «Շկենդիայի» խաղը կսպասարկի մրցավարների ուկրաինական բրիգադը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Մրցավարն է Ալեքսեյ Դերևինսկին, մրցավարի օգնականներն են Սեմյոն Սլոնչակն ու Անդրեյ Սկրիպկան: Չորրորդ պաշտոնյան է Եվգենի Արանովսկին: