Դարակազմիկ որոշում․ Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ

Դարակազմիկ որոշում․ Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ

Հուլիսի 4-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կայացվեց ըստ էությա դարակազմիկ որոշում։ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլայի ակումբի նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը: ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշեցին թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին: Փաստորեն Հայաստանի մեկնարկելիք առաջնությունում Արցախը և մասնավորապես Ստեփակակերտը կունենա ներկայացուցիչ։ ՀՖՖ-ի գործկոմի կողմից որոշման ապրիլի 1-ին արտոնագրման կողմիտեի կողմից ընդունված որոշման վերանայամում կարելի է համարել աննախադեպ։ Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։ «Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար», Football365.am-ին տված հարցազրույցում ասել էր «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանը։ Մայիսի 9-ին, Հայաստանի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4։1 հաշվով հաղթելով «Գանձասարին» նվաճել էր չեմպիոնի կոչումը։ «Ի սրտե շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ, հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն։ Տոն, որը կապում է անցյալը ներկային և ուղենիշ է ապագայի համար։Հաղթանակները հիրավի վաղեմության ժամկետ չունեն։Հիշենք և մեծարենք այդ հաղթանակները կերտողներին՝ ազգի նվիրյալներին։ Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում, Լեռնային Արցախը հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է»,- հաղթական խաղից հետո ասել էր «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը: Նշենք, որ Արցախը ներկայացնող ակումբը գրանցված է Գորիսում, իսկ տնային հանդպումներն տեղի են ունենում Սիսիանում։ Մարզումները սակայն «Լեռնային Արցախն» անց է կացնում Ստեփանակերտում։ Դե ֆակտո «Լեռնային Արցախը» ներկայացնում է Ստեփանակերտը։ Հայտնի պատճառներով սակայն «Լեռնային Արցախը» չի կարող պաշտոնական հանդիպումներ անցյկացնել տանը՝ Արցախի մայրաքաղաքում։