Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը՝  «Արարատ-Արմենիայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը՝ «Արարատ-Արմենիայում»

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը: Երևանյան թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը: Հակոբ Հակոբյանը «Բանանցի»՝ ներկայիս «Ուրարտուի» սան է: Իր առաջին քայլերը ֆուտբոլում Հակոբը կատարել է հենց «Բանանցում», հանդես եկել «Բանանց-2»-ում, ապա տեղափոխվել գլխավոր թիմ: «Բանանց»-«Ուրարտուում» 25-ամյա Հակոբյանն անցկացրել է 16 տարի՝ այդ ընթացքում մեկ անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն (2013/14) և մեկ անգամ՝ գավաթակիր (2015/16): Վերջին տարիներին Հակոբը կատարել է թիմի ավագի պարտականությունները։ Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ հավաքականային շապիկ կրելով 41 խաղում: